Գործն ըստ էության լուծող դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման նաև «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:
Դատական ակտերի` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման կարգը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը: