Տիգրան Ավինյանի որոշումներով Երևանի մի շարք դպրոցներում նշանակվել են վարչատնտեսական մասի համակարգողները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումներով Երևանի մի շարք դպրոցներում նշանակվել են վարչատնտեսական մասի համակարգողները։

Iravaban.net-ը հայտնում է, որ քաղաքապետի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աննա Խաչատրյանը 2023 թվականի դեկտեմբերի 6-ից նշանակվել է «Երևանի Ղ.Ալիշանի անվան հ.95 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում, աշխատանքային պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով՝ 2023 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ:

Մեկ այլ որոշման համաձայն՝ Փառանձեմ Ամիրջանյանը 2023 թվականի դեկտեմբերի 6-ից նշանակվել է «Երևանի հ.91 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում, աշխատանքային պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով՝ 2023 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ:

Դեկտեմբերի 25-ի որոշումներով․

Լիլիթ Թևանյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ից նշանակվել է «Երևանի հ.104 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում, աշխատանքային պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ:

Մարգարիտ Քուշկյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ից նշանակվել է «Երևանի Արտեմ Միկոյանի անվան հ.166 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում, աշխատանքային պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ:

Արմինե Հակոբյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ից նշանակվել է «Երևանի Գարեգին Նժդեհի անվան հ.161 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում, աշխատանքային պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ:

Գոհար Հենրիկի Սարգսյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ից նշանակվել է «Երևանի Ա.Մանուկյանի անվան հ.93 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ:

«Երևանի Ա.Մանուկյանի անվան հ.93 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Հակոբյանն ազատվել է նույն կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի ժամանակավոր պարտականությունների կատարումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել