Մարտական դիրքերում գտնվող ընկերը խնդրել էր ժամանակավոր կացարան տալ կնոջը․ մեղադրյալը օգտվելով առիթից կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ ընկերոջ կնոջ նկատմամբ

Ա.Մ․-ն  մեղադրվում է այն բանի համար, որ նա 2023 թվական սեպտեմբերի 17-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, իր կողմից օգտագործվող Արմավիր մարզում գտնվող վագոն-տնակում, իրենից նյութական կախվածության մեջ գտնվող Ա․ Մ․-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ։

Գործը դատարան ստացվել է 2023 թ․-ի հոկտեմբերի 2-ին։ Այն մակագրվել է դատավոր Հակոբ Մանուկյանին։

Iravaban.net-ը  փոխանցում է,  որ Ա․ Մ․-ն 2023 թվականի սեպտեմբերի սկզբին, քննությամբ չպարզված օրը վիճաբանելով ամուսնու՝ Հ․ Մ․-ի ծնողների հետ, վեջիններիս տանից դուրս է եկել՝ այդ մասին հայտնելով մարտական դիրքերում հերթապահություն իրականացնող ամուսնուն: Վերջինս կնոջ համար ժամանակավոր հանգրվան գտնելու նպատակով այդ հարցով դիմել է ընկերոջը՝ Ա․ Մ․-ին, որ համաձայնել է և իր վագոն-տնակում ընդունել է ընկերոջ կնոջը:

Այնուհետև, 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Արտյոմ Մանուկյանը հիշյալ վագոն- տնակում ընկերոջ՝ Ա․ Բ․-ի և քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ ոգելից խմիչք օգտագործելուց հետո, նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, մուտք է գործել վագոն-տնակում գտնվող ըկերոջ կնոջ՝ Ա․ Մ․-ի սենյակ և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել։

Վերջինիս  կողմից բռնի սեքսուալ գործողություններն ավարտվել են, երբ կնոջ  բղավոցներից սենյակ է մուտք գործել Ա․ Բ․-ն։ Տուժողն օգտագործելով պահը  հրել է Ա․ Մ․-ին ու դուրս հանել նրան սենյակից։

Նշենք, որ նախնական դատալսումները կսկսվեն 2024թ․-ի  հունվարի 10-ին՝ ժամը 16։30-ին։

Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել