Մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը

Այսօր մահացել է լրագրող Գենոֆիա (Ժենյա) Մարտիրոսյանը: 

Նշենք, որ նա վերջերս բուժման նպատակով տեղափոխվել էր Գերմանիա: Բուժման հարցում նրան օգնելու համար դրամահավաք էր կազմակերպվել:

Գենոֆիա Մարտիրոսյանը 1984 թվականից աշխատել է տարբեր պարբերականներում, 2003-ից եղել է «Աֆիշա» ամսագրի, այնուհետև՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: «Իրավաբան.net»-ը ցավակցում է Գենոֆիա Մարտիրոսյանի հարազատներին և բարեկամներին լրագրողի անժամանակ մահվան կապակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել