Ընտանիքի վերամիավորումը և փախստականի ընտանիքի անդամների կարգավիճակը

Ճանաչվելով փախստական` անձը ձեռք է բերում Հայաստանի տարածքից դուրս գտնվող իր ընտանիքի անդամների հետ վերամիավորվելու իրավունք: Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձի հետ վերամիավորվելու համար ընտանիքի անդամները պետք է դիմեն իրենց գտնվելու երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին: Փախստականի ընտանիքի անդամներին տրվում է վիզա:

Եթե նրանց գտնվելու երկրում չկա Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպաստոսական հիմնարկ, ապա նրանք կարող են դիմել իրենց գտնվելու երկրին առավել մոտ գտնվող երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

Փախստականի ընտանիքի անդամները Միգրացիոն պետական ծառայության կողմից կճանաչվեն փախստական և նրանց կտրամադրվի ապաստան, եթե նրանք ունեն միայն փախստականի երկրի քաղաքացիություն:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել