Առաքողին տրամադրվող փաստաթղթերը

Հաճախորդը պարտավոր է առաքողին տրամադրել բեռի հատկության և դրա փոխադրման պայմանների մասին փաստաթղթեր և տեղեկատվություն, ինչպես նաև տրանսպորտային առաքման պայմանագրով նախատեսված` առաքողի պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Առաքողը պարտավոր է հաճախորդին հայտնել ստացված տեղեկատվության մեջ հայտնաբերված թերությունների մասին, իսկ տեղեկատվության ոչ լրիվ լինելու դեպքում` հաճախորդից պահանջել անհրաժեշտ լրացուցիչ տվյալներ:

Հաճախորդի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում առաքողն իրավունք ունի մինչև նման տեղեկատվություն տրամադրելը չկատարել համապատասխան պարտականությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել