Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի «Հրազդան» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Ն.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշվե բաճկոն:
Արտաշես Ն.-ն խոստովանել է, որ բաճկոնը գողացել է տոնավաճառի մի տաղավարից:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, կատարվում է հետաքննություն:
Իրավաբան.net