Հյուրանոցային ծառայություններն են տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կեցության հետ կապված այլ վճարովի ծառայություններ: Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են հետևյալ ամենօրյա ծառայությունները. անկողնու հարդարում, հաճախորդներին տրամադրված կացարանի և սանհանգույցի մաքրում:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտներն են հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները: