Տրանսպորտային միջոցների դեղարկղերում պարունակվող պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը հաստատվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված հրամանով։
Iravaban.net-ը ներկայացնում է Տրանսպորտային միջոցների դեղարկղերում պարունակվող պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը՝ ըստ հրամանի.
1. մանրէազերծված բինտ
2. չմանրէազերծված բինտ
3. էլաստիկ բինտ
4. մկրատ
5. բամբակ (խոնավածուծ, հիգրոսկոպիկ)
6. յոդ կամ պովիդոն յոդի 10%-անոց լուծույթ
7. մենթոլի լուծույթ մենթիլ իզովալերաթթվում (վալիդոլ)
8. կորվալոլ
9. նիտրոգլիցերին
10. անուշադրի սպիրտ
11. արյունահոսությունը դադարեցնող ձգալարան
12. կպչուն սպեղանի
13. ցավազրկող դեղեր: