Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, ծանուցված են արդյոք չներկայացած անձինք պատշաճ ձևով, ինչպես նաև տեղեկություններ է հաղորդում նրանց բացակայության պատճառների մասին: Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:
Նախագահողը վկաներին, մինչև նրանց հարցաքննությունը, հեռացնում է նիստերի դահլիճից: