Ի՞նչ լիազորություններ ունի Ազգային ժողովը

Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորներից:

Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոշումներ, ուղերձներ և հայտարարություններ:

Ազգային ժողովը գործում է Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգի» մասին օրենքին համապատասխան՝ նստաշրջանների, նիստերի, ինչպես նաև իր մարմինների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի աշխատանքի միջոցով: Ազգային ժողովի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման և կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:

Ազգային ժողովի մարմիններն են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները և հանձնաժողովները:

Ազգային ժողովում կազմավորվում են խմբակցություններ, և կարող են ստեղծվել պատգամավորական խմբեր:

Ազգային ժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երևան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19 հասցեում:

Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ կամ, դրա անհնարինության դեպքում, Հանրապետության Նախագահի հրամանագրով:

«Ազգային ժողովի կանոնակարգի մասին» ՀՀ օրենքը ընդունված է 2002 թվականի փետրվարի 20-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել