ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար կոմպոզիտոր Ռայմոնդ ՊԱՈՒԼՍԻՆ (ԼԱՏՎԻԱ) պարգևատրել Պատվո շքանշանով:
Ինչպես նաև հրամանագիր է ստորագրել Տ. Իզմիրլյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև երկարամյա ազգանվեր գործունեության համար բարերար Տիգրան ԻԶՄԻՐԼՅԱՆԻՆ (ՇՎԵՅՑԱՐԻԱ) պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Իրավաբան.net