Պետական արվեստանոցների մասնավորեցումն իրականացվում է համապատասխան մարզպետի, իսկ Երևան քաղաքում` քաղաքապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Արվեստանոցների մասնավորեցումը կատարվում է տվյալ արվեստանոցի վարձակալի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա` այն ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:
Նշենք, որ արվեստանոցները մասնավորեցվում են անհատույց: Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման` օրենքով նախատեսված կարգով: Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերը ազատվում են պետական գրանցման համար տուրքի վճարից:
Ծանուցում. նշվածում մասնավորեցման (սեփականաշնորհման) օբյեկտ են համարվում այն արվեստանոցները, որոնք վարձակալության են տրվել մինչև 2000 թվականի մայիսի 1-ը: