Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է՝ զանգվածային սպանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ Ռիադում քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը՝ Իսրայելի գործողություններն անվանելով «զանգվածային սպանություններ»։ Հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Գրում է РИА Новости-ն։

Հանդիպումների ընթացքում Էրդողանը գործընկերների հետ քննարկել է Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա և այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու և հակամարտությունը լուծելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել