Wildberries-ը փոփոխություն է կատարում պատվերներ կատարելու և հաստատելու դաշտում

«Պատահական» պատվերների հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար Wildberries-ը հավելվածում ներմուծում է պատվերի հաստատման լրացուցիչ տարբերակ։ Այս մասին գրում է ТАСС-ը։

«Շուկան մշակել է հավելվածում պատվերի լրացուցիչ հաստատման ֆունկցիոնալությունը, որպեսզի նվազագույնի հասցնի «պատահական» պատվերների հնարավորությունը այլ սարքերի, ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց վրա: Wildberries հավելվածում հայտնվել է նոր տարբերակ, որը կարող է ակտիվացվել ըստ ցանկության»,- հայտնում են ընկերությունից։

Այս գործառույթը միացնելու համար հարկավոր է թարմացնել հավելվածը և ընտրել լրացուցիչ պատվերի հաստատման եղանակ, տարբերակներից է PIN կոդը, ինչպես նաև Touch ID և Face ID տեխնոլոգիաները (և դրանց անալոգները Android-ում):

Հոկտեմբերի սկզբին Wildberries-ը հայտնել էր, որ սկսել է նմանատիպ լուծման մշակումը դեպքերից մեկի հետ կապված, երբ երեխան մոր հավելվածում 250 հազար ռուբլու պատվեր էր կատարել: Ընկերությունը, հիմնվելով օգտատերերի վարքագծի վերլուծության վրա, եկել է այն եզրակացության, որ իր վերջին պատվերը կարող էր իսկապես երեխայի կողմից տրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել