Ինչպե՞ս փախցրին անչափահաս աղջկան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Միկա Ստեփանյանի և Արթուր Սեպոյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Միկա Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 22.10.2012թ. նախնական համաձայնության գալով Արթուր Սեպոյանի և ինքնությունը չպարզած անձի հետ և հաստատապես իմանալով, որ Էդիտա Միքայելյանը անչափահաս է, առևանգել են վերջինիս:

Գործով երկու մեղադրյալներն էլ նախկինում դատվածություն չեն ունեցել: Միկա Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Արթուր Սեպոյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով, ըստ որի`

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և անչափահասի նկատմամբ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել