Ի՞նչ կարգով է վարչական դատարանն ընդունում և հետազոտում լրացուցիչ ապացույցներ

Գործն առաջին ատյանի կարգով քննության նախապատրաստելու ավարտից հետո դատարանն ընդունում է գործին մասնակցող անձանց ներկայացրած լրացուցիչ ապացույցները, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է գործի քննության նախապատրաստության ընթացքում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: Ապացույցները հետազոտվում են ապացույցների հետազոտման սահմանված կարգին համապատասխան: Կողմն ապացույցները ներկայացնում է` նշելով այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար պետք է ընդունվի և հետազոտվի ապացույցը, սակայն նման փաստեր նշելը չի սահմանափակում այդ ապացույցի ապացուցողական նշանակությունը նաև այլ փաստերի համար: Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը:

Առարկության դեպքում դատարանն ապացույցի ընդունելիության հարցը որոշում է անմիջապես՝ անհրաժեշտության դեպքում լսելով կողմերի կարծիքն առարկության վերաբերյալ: Անհնարինության դեպքում դատարանը կարող է ավելի ուշ անդրադառնալ այդ հարցի լուծմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել