Ի՞նչ կարգով է դատապարտյալներին տրամադրվում կարճաժամկետ մեկնումներ

Կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանքի դատապարտված անձի գրավոր դիմումի հիման վրա: Որոշման մեջ նշվում են անվանական տվյալները, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը կարգապահականմեկուսարանի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը:

Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև 7 օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել