Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ավտոշարասյունը հարձակման չի ենթարկվել։ Պաղեստինի առաջնորդի վարչակազմը հերքում է ավտոշարասյան գնդակոծման մասին հայտարարությունները:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ տարածվող տեսանյութը վերաբերում է Ջալազուն փախստականների ճամբարում անվտանգության ծառայությունների և հետախուզվող հանցագործի միջև տեղի ունեցած բախմանը:
Նա ընդգծել է, որ Աբասը լիովլրիվին առողջ է և աշխատում է Ռամալայի իր գրասենյակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին հրապարակվել, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ավտոշարասյան վրա զինված հարձակում է իրականացվել, սպանվել է նրա թիկնապահներից մեկը։