Ֆեյսբուքի նոր կարգավորումը օգտատերերի համար

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը այլևս չեն կարող  թաքցնել իրենց էջերը որոնողական համակարգում, քանի որ ընկերությունը  հանել է այդ հնարավորությունը: Սակայն արգելափակման ֆունկցիան դեռևս գործում է: Մարդիկ, ովքեր գտնվում են սև ցուցակում,  նախկինի նման չեն կարող տեսնել այն մարդու էջը, ով իրենց արգելափակել է:

Այս մասին հայտնում է итар тасс լրատվական գործակալությունը:

«Մեր նման քայլի նպատակը օգտատերերի անվտանգությունը բարելավելն է, քանի որ այդ կարգավորումը մարդկանց մոտ սուտ ապահովության զգացում էր ստեղծում: Այն չի բացառում մարդուն գտնելու մյուս հնարավորությունները»,- հայտնել է Ֆեյսբուք ընկերությունը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել