Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մասիս Ռեհանյանը մահացել է: Իրավաբան.net-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ դատական տեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Ըստ court.am-ի`
Մասիս Ռեհանյանը ծնվել է 1961 թվականին Իրանի հանրապետության Թեհրան քաղաքում։
Միջնակարգ կրթություն ստացել է Էջմիածին քաղաքի թիվ 2 դպրոցում
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է խորհրդային բանակում:
1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է Երևանի Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1988 թվականին նշանակվել է աշխատանքի ՀՀ ՆԳ նախարարության Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչի պաշտոնում։
1994 թվականին ՆԳ նախարարի հրամանով նշանակվել է Մասիսի շրջանի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում։
1996 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի պետ։
2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։
2006 թվականից աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Լուսանկարը` court.am-ի
Իրավաբան.net