ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու նոր հրամանագիր է ստորագրել:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Ալյոշա Վարոսի Աբրահամյանին
Սերգեյ Նիկոլայի Բոնդարենկոյին
Հովհաննես Հարությունի Զանազանյանի
Լևոն Հարությունի Իշոտյանին
Արկադի Ավետիսի Հարությունյանին
Նիկոլայ Անդրեյի Ղազարյանին
Սուրիկ Լևոնի Մարտիրոսյանին
Նորիկ Հապետնակի Մեսրոպյանին
Նազար Սամվելի Պետրոսյանին
Սերգեյ Լազրի Պողոսյանին
Արմենակ Վլադիմիրի Սարգսյանին
Նիկիտա Պավելի Սիմոնյանին:
Ինչպես նաև հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և ձեռք բերած ակնառու նվաճումների համար Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններ Արկադի Գեորգիի Անդրիասյանին և Էդուարդ Արտյոմի Մարկարովին շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»:
Իրավաբան.net