Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին հաճախակի դարձած հայ-թուրքմենական տարբեր մակարդակի փոխայցելությունների և դրանց արդյունքում միջպետական հարաբերություններում նկատելի աշխուժության մասին: Այդ համատեքստում Թուրքմենստանի դեսպանը կարևորել է ՀՀ Նախագահի հրավերով անցած տարի Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Դեսպան Նազարովը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի առավել խորացնելու և նոր թափ հաղորդելու հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը:
Իրավաբան.net