Ռուսաստանը Հայաստանի հետ Հռոմի ստատուտի հետ կապված ոչ մի համաձայնագիր չի կնքի․ Վլադիմիր Ջաբարով

Մոսկվան համաձայնագիր չի կնքի Երևանի հետ, որպեսզի կարողանա շրջանցել Հռոմի ստատուտի պահանջները, ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

«Կարծում եմ, որ ՄՔԴ-ի հետ կապված՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև լրացուցիչ ոչ մի համաձայնագիր էլ չի կնքվի։ Մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը։ Ինչու՞ պետք է այդ հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր կնքենք»,- ասել է Ջաբարովը՝ «Соловьев Live»-ի եթերում։

Ջաբարովի խոսքով՝ եթե ցանկություն կա  ապրել խաղաղության մեջ, բարիդրացիություն պահպանել, փոխադարձ աջակցություն ցուցաբերել, ապա հայ գործընկերները վաղ, թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու որոշումը։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին առաջարկել էին համաձայնագիր ստորագրել, որը թույլ կտա շրջանցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության պահանջները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել