Իսրայելի հարվածները Գազայում գտնվող Ջեբալիա փախստականների ճամբարին կարող են ռազմական հանցագործություն համարվել, քանի որ դրանք կարող են դիտարկվել անհամաչափ, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR):
«Հաշվի առնելով քաղաքացիական զոհերի մեծ թիվը և ավերածությունների մասշտաբները Ջեբալիա փախստականների ճամբարին իսրայելական ավիահարվածներից հետո՝ մենք լուրջ մտավախություն ունենք, որ դրանք անհամաչափ հարձակումներ են, որոնք կարող են համարվել ռազմական հանցագործություն», – ասվում է OHCHR-ի X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ: