Պուտինը հատուկ ներկայացուցչի միջոցով ուղերձ է փոխանցել Իրանի նախագահին

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է  իրանական IRNA գործակալությունը։

Նոյեմբերի 1-ին  Թեհրան ժամանած ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, որի ընթացքում Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցել Է Իրանի նախագահին:

Նշվում է, որ Լավրենտևը և Ահմադիանը քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին փոփոխությունները, Գազայի հատվածում տիրող իրավիճակը և այդ հարցի շուրջ Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել