Մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված պայմանագիր կնքելու առաջարկությունը հանդիսանում է օֆերտա, եթե այն բավականաչափ հստակ է և արտահայտում է օֆերենտի իրեն պարտավորված համարելու մտադրությունը` ակցեպտի դեպքում:
Առաջարկությունը համարվում է բավականաչափ հստակ, եթե դրանում նշված է ապրանքը, և ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանվում են քանակն ու գինը կամ էլ նախատեսվում է դրանց որոշման կարգը:
Այն առաջարկությունը, որը հասցեագրված է անձանց անորոշ շրջանակի դիտվում է միայն որպես օֆերտա անելու հրավեր, եթե միայն նման առաջարկություն արած անձի կողմից ուղղակիորեն այլ բան չի նշված: