Ե՞րբ է դադարեցվում փախստականի կարգավիճակը

Փախստականի կարգավիճակը դադարեցվում է Միգրացիոն պետական ծառայության կողմից հետևյալ հիմքերով. փախստականը կամավոր կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին է, կամ եթե կորցրած լինելով իր երկրի քաղաքացիությունը` կամավոր վերստանձնել է այն;

Փախստականի կարգավիճակը դադարեցվում է նաև, եթե անձը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության քաղաքացիություն և օգտվում է տվյալ պետության պաշտպանությունից, կամ կամավոր վերահաստատվել է այն երկրում, որը լքել է կամ որից մեկնել է հետապնդման երկյուղի պատճառով:

Փախստականի կարգավիճակը կդադարեցվի նաև եթե անձը այլևս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին է, որովհետև այն հանգամանքները, որոնց պատճառով անձը ճանաչվել է փախստական , դադարել է գոյություն ունենալ, կամ չունենալով քաղաքացիություն` ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով ճանաչվել է փախստական , դադարել են գոյություն ունենալ:

Փախստականի կարգավիճակը դադարեցվում է եթե փախստականը անձնական պատճառներով այլևս չի ցանկանում համարվել փախստական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել