Միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետնորի և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա։ Այս մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք սառը պատերազմի ավարտից ի վեր, երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում։ Այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ իր վարչապետության հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն իրեն հանգեցրել է մի հայեցակարգման, որն ուզում է առաջարկել, որպես պետական հայեցակարգային ուղենիշ։
«Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ։ Սա բխում է այն ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող լարումը՝ պայմանականորեն ասաց»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։