Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմեր կիրառելիս դատարանը կամ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները և այլ մարմիններ այդ նորմերի բովանդակությունը պարզում են համապատասխան օտարերկրյա պետությունում` դրանց պաշտոնական մեկնաբանությանը և կիրառման պրակտիկային համապատասխան:
Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները և այլ մարմիններ կարող են սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա իրավասու մարմիններ՝ համապատասխան պարզաբանում ստանալու համար կամ ներգրավել փորձագետների:
Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնելու օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը հավաստող այն փաստաթղթերը, որոնց վրա նրանք հիմնվում են իրենց պահանջներն ու առարկությունները հիմնավորելու համար, կամ այլ կերպ` աջակցել դատարանին և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններին և այլ մարմինների` օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու համար:
Եթե համապատասխան միջոցներով ողջամիտ ժամկետներում չի պարզվում օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմի բովանդակությունը, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: