Ինչպե՞ս է որոշվում որդեգրված երեխայի անվան հարցը

Որդեգրված երեխայի համար կարող է պահպանվել նրա անունը, հայրանունը և ազգանունը:

Որդեգրված երեխայի հայրանունը որոշվում է որդեգրողի անունով, եթե որդեգրողը տղամարդ է, իսկ երեխան կնոջ կողմից որդեգրվելիս՝ նրա կողմից որպես որդեգրված երեխայի հայր նշված անձի անունով:

Որդեգրողի խնդրանքով որդեգրված երեխային տրվում է որդեգրողի ազգանունը, ինչպես նաև նրա նշած անունը:

Եթե որդեգրող ամուսինների ազգանունները տարբեր են, որդեգրող ամուսինների համաձայնությամբ որդեգրված երեխային տրվում է նրանցից մեկի ազգանունը:

Ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից երեխա որդեգրելիս նրա խնդրանքով որդեգրված երեխայի հոր (մոր) ազգանունը, անունը և հայրանունը ծննդի պետական գրանցման գրքում գրառվում են այդ անձի (որդեգրողի) ցուցումով:

Տասը տարին լրացած որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխում կարող է կատարվել միայն նրա համաձայնությամբ, բացի այն դեպքերից, երբ մինչև որդեգրումը երեխան ապրել է որդերողների հետ` որպես նրանց երեխա:

Որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխման մասին նշվում է նրա որդեգրման մասին դատարանի վճռի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել