Ե՞րբ է կնքվում պետական պայմանագիր

Պետական պայմանագիրը կնքվում է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պատվիրատուի պատվերի հիման վրա:

Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պատվերը բաշխվում է մրցույթով, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով:

Մրցույթում հաղթած մատակարարի (կատարողի) հետ պետական պայմանագիր կնքելը պետական պատվիրատուի համար պարտադիր է:

Մատակարարի (կատարողի) համար պետական պայմանագիր կնքելը պարտադիր է միայն օրենքով սահմանված դեպքերում, պայմանով, որ պետական պատվիրատուն հատուցի պետական պայմանագրի կատարման հետ կապված` մատակարարին (կատարողին) պատճառված բոլոր վնասները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել