Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`
1) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.
4) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում.
5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
7) նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից.
8) նա հրաժարական է տվել.
9) նա մահացել է:
Վերը նշված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ավագանու որոշմամբ: Նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն: