Մաքսային ձևակերպումների իրականացման կարգը

Մաքսային ձևակերպումն իրականացվում է դրա համար վերադաս մաքսային մարմնի կողմից որոշված վայրերում` մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում:

Ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով և վերջինիս հաշվին ապրանքների մաքսային ձևակերպումը կատարող մաքսային մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մաքսային ձևակերպումը կարող է իրականացնել այլ վայրում և մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս:

Ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող անձինք իրավունք ունեն ներկա լինելու մաքսային ձևակերպմանը, իսկ օրենքով նախատեսված դեպքում պարտավոր են ներկա լինել մաքսային ձևակերպման առանձին գործողություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել