Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակ Նուման Քուրթուլմուշը ստորագրել է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման նախագիծը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է թուրքական Aksam թերթը։
«Հյուսիսատլանտյան պայմանագրին Շվեդիայի միանալու մասին արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը ստորագրել է խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը և ներկայացրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին»,- գրել է հրատարակությունը։