Իրանական կողմն ՀՀ–ին առաջարկել է դիտարկել տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալի աշխատակազմի՝ տեխնիկական արտահանման ծառայությունների միջանցքի (Tech Export Services Corridor) ղեկավար տիկին Ռազիե Քոհանսալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին 16 կազմակերպությունների ղեկավարներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր։

Իրանական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որում ներկայացված կլինի իրանական գիտելիքահենք արտադրանքը։

Հայտնելով իրանական կողմի հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է պետության կողմից ընկերություններին տրամադրվող աջակցությունը՝ թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև ընկերություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման խրախուսման միջոցառումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել