Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Այդ որոշումը ես չեմ ստացել, մեզ բանավոր են տեղեկացրել՝ հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը, որն անհնարին է դարձրել պատշաճ կարգով դատավարական որոշումները դատավարության  մասնակիցներին ուղարկել: Քանի դեռ որևէ քննչական գործողություն չի կատարվել և այն Հայաստանում չի շարունակվում, կարծում եմ՝ չի էլ կարող շարունակվել, գտնում ենք, որ այդ հաղորդումն իրավացի է ու համապատասխանում է իրականությանը»,-շեշտել է փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել