Ի՞նչ պետք է անի բարձրաստիճան պաշտոնատար անձը շահերի բախման իրավիճակում

Շահերի բախում առաջանալու դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձը, բացառությամբ պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների, ինչպես նաև օրենքի իմաստով վերադաս չունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձի, պարտավոր է իր վերադաս անձին գրավոր ներկայացնել շահերի բախման վերաբերյալ հայտարարություն` ներկայացնելով շահերի բախմանը վերաբերող կոնկրետ հանգամանքները:

Մինչև վերադաս անձից գրավոր համաձայնություն ստանալը բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք չունի տվյալ հարցի վերաբերյալ գործողություն կատարելու կամ որոշում կայացնելու: Վերադաս անձն իրավունք ունի տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը հանձնարարելու այլ պաշտոնատար անձի, եթե դա օրենքով արգելված չէ։

Բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք ունի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստանալու պարզաբանում կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին: Եթե ներկայացված տվյալները եղել են ամբողջական, ապա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը շահերի բախման բացակայության մասին հիմք է վարույթը կարճելու համար, եթե դա հարուցվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել