Ռուս խաղաղապահները Արցախում ընդհանուր 22 դիտակետ են փակել

 Ռուս խաղաղապահները Արցախում  սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր արդեն փակել են 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

 Ռուսաստանից ՊՆ-ից տեղեկացնում են, որ 24 ժամվա ընթացքում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ Շուշիի շրջանում։

Ընդհանուր առմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել է ռուս խաղաղապահների 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել