Ռուբեն Վարդանյանի բողոքը չի բավարարվել, նա կմնա կալանքի տակ

Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը չի բավարարվել։ Նա կշարունակի մնալ անազատության մեջ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վարդանյանի կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Աֆաթ Գազիևան։ Փաստաբանը «խնդրել է» վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Հաբիլ Մամեդովի նախագահությամբ։ Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել