Երևանի մանկապարտեզներից մեկի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը սեպտեմբերրի 29-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի համար 40 մսուր-մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման մեջ ասվում է․

«Հաշվի առնելով «Երևանի համար 40 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի տեխնիկական վիճակի վնասվածության մակարդակը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի գրությունը և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 61-րդ հոդվածի դրույթները․

1․ 2023 թ․ սեպտեմբեչի 29-ից ժամանակավորապես դադարեցնել «Երևանի համար 40 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։

2․ Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպության տնօրենի վրա։

3․ Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեակավրի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել