Գրանադայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպումը

Գրանադայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունից։ 

Քննարկվել են Արցախի Հանրապետության  հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` Արցախի  հայության հումանիտար խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով: Նշվել է, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար:

Միաժամանակ, կողմերն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ հետագա համագործակցությանը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել