Կրկին կեղծ գումար է շրջանառվել․ ոստիկանություն

Հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի պարեկները, կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու կասկածանքով, Կիևյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 20 հազարանոց երկու թղթադրամ` նույն համարանիշով:

Պարզվել է, որ ոսկեվազցին կեղծ թղթադրամներն իրացնելու նպատակով պատվեր է կատարել առաքման միջոցով և փորձել է դրանք իրացնել առաքչին:

Ձերբակալվածն ու կից փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել