Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ, փոխանցում է Irna գործակալությունը։
«Զանգեզուրի միջանցքը Հարավկովկասյան տարածաշրջանում հանդիսանում է այն տարածքը, ուր ներկա կլինեն ՆԱՏՕ-ի ուժերը։ Դա սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է դրան»,- ասել է Ռայիսին։
Ընդգծվում է, որ Իրանի նախագահն այդ հայտարարությունը հնչեցրել է և՛ Գրիգորյանի, և՛ Խալաֆովի հետ բանակցությունների ժամանակ։