Զախարովան քննադատել է Հայաստանի իշխանությունների գործողությունները․ РИА Новости

Հայաստանում որոշումների կայացման գործընթացում հաշվի չի առնվում հասարակական կարծիքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է РИА Новости-ն։

«Կայացվում են որոշումներ, որոնք ունեն համազգային նշանակություն ոչ միայն այսօր, այլև ազգի պատմության համատեքստում, նրանք (իշխանությունները-խմբ.) կայացնում են այդ որոշումները՝ չհիմնվելով հասարակական կարծիքի վրա, առանց որևէ հանրաքվեի»,-ասել է Զախարովան Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։

Նա հավելել է, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների վերջնական գործողությունները հակասում են այն ամենին, ինչ նրանք խոստացել էին ընտրություններից առաջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել