Խումբն Արցախում կմնա` մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը․ Հունան Թադևոսյան

Ասել՝ դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը՝ որոնողափրկարարական խմբի մասին։

«Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ, կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։

Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։

Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը», – գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել