2 միլիոն դրամով Կառավարությունը կփոխհատուցի Լևոն Անանյանի հուղարկավորության ծախսերը

ՀՀ կառավարության որոշմամբ՝  Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան աշխատակազմին 2013 թվականին կհատկացվի 2 միլիոն 171 հազար 300 դրամ՝ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Ըստ ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 14-ի N 192 որոշման համաձայն` հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների թաղման ծախսերի փոխհատուցման գումարը նախատեսված է կատարել 1 միլիոն 700 հազար դրամից ոչ ավելի:

Նշված ծախսերը փոխհատուցելու նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն այսօր կքննարկվի Կառավարության հերթական նիստի ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել