Ռուսաստանի ժողովրդական պատգամավորների և Գերագույն խորհրդի վերջը

Քսան տարի առաջ, 1993թ․-ի հոկտեմբերի 3-ին, Ռուսաստանը կանգնած էր նոր հեղափոխության եզրին, որը  սահմանադրական ճգնաժամի հետևանք էր։ Հակամարտող կողմերից յուրաքանչյուրը՝ նախագահը և Գերագույն խորհուրդը, փորձում էին օրենքից դուրս հայտարարել մյուս կողմին։

Զարգացումները Մոսկվայի փողոցներում զինված ընդհարումների հետևանք դարձան։ Հոկտեմբերի 3-ին և 4-ին տեղի ունեցած ընդհարումների արդյունքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվեցին 140-ից 160 մարդ, վրավորվեցին՝ 300-ից ավելին։

Հոկտեմբերի 4-ին տանկերից հրակոծվեց Սպիտակ տունը։ Բորիս Ելցինը դե ֆակտո շարունակեց իրականացնել նախագահի պարտականությունները և հոկտեմբերի 4-ին զենքի և ռազմական տեխնիկայի օգտագործմամբ ցրեց Համագումարը և Գերագույն խորհուրդը։

Իրավաբան․net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել