Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Ռուսաստանի դեմ Փաշինյանի հնչեցրած անընդունելի արտահայտությունների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը պարունակում է Մոսկվայի դեմ անընդունելի արտահայտություններ և չի կարող ժխտումից բացի այլ բան առաջացնել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Գրում է РИА Новости-ն։

«Ակնհայտ է, որ փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա»,- նշվում է հաղորդագրությունում։

Ասվում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը, ըստ էության, խոստովանեց, որ այս ամբողջ ընթացքում Երևանում միտումնավոր շրջադարձ էին պատրաստում՝ ի դեմ Մոսկվայի։

«Նրանց քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր, արևմտյան վեկտոր, ոչ համոզիչ կերպով հիմնավորվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով», – հավելել է ԱԳՆ-ն։

Սմոլենսկի հրապարակում նշվեց, որ իշխանությունների դրդմամբ իսկական հակառուսական քաոս է սկսվել հայկական լրատվամիջոցներում։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել