Ի՞նչ կարգով են հոգեբուժարաններում գտնվող անձինք իրազեկվում իրենց իրավունքների մասին

Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին հոսպիտալացումից անմիջապես հետո բացատրվում են նրա իրավունքներն ու պարտականությունները, տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում: ոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքների իրազեկման հետ տրվում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկ:

Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքները բացատրվում են այն լեզվով և այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձի համար: Ընդ որում, տվյալ իրավունքների բացատրությունը ներառում է իրավունքների ու դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը:Ինչպես նաև անկախ տվյալ անձի տվյալ հոգեբուժական կազմակերպությունում նախկինում բուժվելու փաստից, յուրաքանչյուր անգամ այդ կազմակերպություն ընդունվելու դեպքում հոգեկան խանգարումով տառապող անձին, սույն կարգին համապատասխան, իրազեկում են իր իրավունքների մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել